Նախատեսվում է հիմնանորոգել Թբիլիսիի քաղաքապետարանի ֆուտբոլի մարզական կենտրոնը. Կախա Կալաձե
Նախատեսվում է հիմնանորոգել Թբիլիսիի քաղաքապետարանի ֆուտբոլի մարզական կենտրոնը. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է հիմնանորոգել քաղաքապետարանի «Իմեդի» ֆուտբոլի մարզական կենտրոնը:

Այս մասին քաղաքապետ Կախա Կալաձեն ահյտարարել է Թբիլիսիի կառավարության նիստին:

«Նախատեսում ենք հիմնանորոգել Թբիլիսիի քաղաքապետարանը «Իմեդի» ֆուտբոլի սպորտային կենտրոնը, որը ներառում է շենքի և մարզադաշտի վերանորոգում: Բացի այդ, կնորացվեն լողավազանը, հանդերձարանները և լոգարանի սենյակները»,- նշել է Կալաձեն:

Նրա փոխանցմամբ, նախագծի արժեքը մոտ կես միլիոն լարի է:

Օբյեկտի վերանորոգումն սկսվելու է նոյեմբերի 15-ին և ավարտվելու 2020 թվականի փետրվարի վերջին: