Նախագահի նախաձեռնությամբ Վրաստանում կհիմնադրվի մանկական ուռուցքաբանության կենտրոն
Նախագահի նախաձեռնությամբ Վրաստանում կհիմնադրվի մանկական ուռուցքաբանության կենտրոն

Վրաստանի նախագահի հովանու ներքո Վրաստանում կբացվի մանկական ուռուցքաբանության կենտրոն, որը կստեղծվի «Ջո Էն» բժշկական կենտրոնի բազայի վրա:

Նախագծի առաջին փուլը ֆինանսավորվել է «USAID-ի կողմից՝ 700 000 դոլլար գումարի չափով: Նախագիծն իրականացվում է «Global Healing»-ի և «St. Jude Children’s Research Hospital»-ի հետ համատեղ:

Նախագահը նշել է, որ երեխաների ուռուցքաբանությունն այսօր շատ լուրջ խնդիր է: Նրա խոսքով, շատ ծանր է, երբ ընտանիքներն ստիպված են լիարժեք բուժում ստանալ արտասահմանում:

«Այսօր, Վրաստանի իրավիճակից ելնելով, հանրության համար կարևոր է նաև այն, որ նախագիծը չի լինի կոմերցիոն բնույթի, սա ոչ շահութաբեր նախագիծ է և ուստի, անհրաժեշտ է պետության աջակցությունը, դոնորների և մասնավոր բիզնեսի մոբիլիզացում և ապահովագրական ընկերությունների հետ առավել ճկուն համագործակցություն»,- նշել է նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ բարոյական աջակցությունից բացի, նախագծին կօգնի նաև հովանավորների կողմից իր անվան մասնավոր հիմնադրամ փոխանցած գումաներով: