Նախագահը Սուրբ ծննդյան տոնի առթիվ ներում է շնորհել 5 դատապարտվածի
Նախագահը Սուրբ ծննդյան տոնի առթիվ ներում է շնորհել 5 դատապարտվածի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ ներում է շնորհել հինգ դատապարտյալի:

Այս մասին Վրաստանի նախագահը հայտարարել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:

Սալոմե Զուրաբիշվիլին չի հստակեցրել, ներում շնորհված հինգ դատապարտյալներից բոլորն են ազատվելու բանտից թե ոչ:

Բացի այդ, ցուցակում չի հայտնվել հոգևորական Գիորգի Մամալաձեն:

Սեպտեմբերի 18֊ից հետո հայտարարված մորատորիումից հետո նախագահը համաներման ակտը ստորագրելու է առաջին անգամ։

Համաներումն իրականացվել է նոր կարգով, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի նոյեմբերի 27-ից: