Նախագահը Օրբելիանիների պալատում ընդունել է Զազա Գախելաձեի ընտանիքին
Նախագահը Օրբելիանիների պալատում ընդունել է Զազա Գախելաձեի ընտանիքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է օկուպացիոն ռեժիմի կողմից անօրինական կերպով ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքի անդամների հետ:

Նախագահը Գախելաձեի ընտանիքին ընդունել է Օրբելիանիների պալատում:

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպման լուսանկարները տարածել է սոցիալական ցանցում:

Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ Զազա Գախելաձեն օկուպացիոն ուժերի կողմից բերման է ենթարկվել 2020 թվականի հուլիսի 11-ին՝ Սխվիլո բանտի մոտակայքում, որի ընթացքում վիրավորվել էր ոտքից: Դե-ֆակտո իշխանությունը Զազա Գախելաձեին «սահմանը» խախտելուց բացի մեղադրում է զինծառայողի սպանության փորձի մեջ: Ընթացիկ տարվա փետրվարի 5-ին Ցխինվալիի «դատարանը» Զազա Գախելաձեին դատապարտեց 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման:

Թողնել մեկնաբանություն