Նախագահը էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ 23 ուսանողի փոխանցել է պարգևներ
Նախագահը էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ 23 ուսանողի փոխանցել է պարգևներ

Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ կայացած մրցույթների շրջանակներում, պարգևատրվել է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ 23 ուսանող:

Մրցույթին մասնակցում էին վրաց լեզվի նախապատրաստական կրթական ծրագրի ուսանողները, Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանից, Իլիայի պետական համալսարանից, պոլիտեխնիկ համալսարանից, բժշկական համալսարանից, ՆԳՆ-ի ակադեմիայից, Ախալցիխեի, Գորիի, Բաթումիի, Քութաիսիի, Թելավիի, Սոխումիի պետական համալսարաններից:

ՈՒսանողները անցնում են 1+4 ծրագիրը, որը նախատեսում է վրաց լեզվի ուսուցում: Մրցութային ծրագիրը հայտարարվել էր՝ էսսեների, գրչության և նկարչության անվանակարգերում: Միջոցառմանը ցուցադրվել է ֆիլմ, որը երիտասարդները պատրաստել են անկախության օրվա կապակցությամբ:

ՈՒսանողներին պարգևները հանձնել է երկրի նախագահը: Միջոցառմանը ներկա էին նա. կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, համալսարանի պրոֆեսորները և ուսանողները:

Ինչպես նշվել է, նախագծի նպատակն է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների ներգրավվածության որակի բարձրացումը ՝ համալսարաններում և ընդհանրապես երկրի հասարակական-քաղաքական սոցիալական կյանքին: