Նախագահը դիմում է արտագաղթում գտնվող Վրաստանի քաղաքացիներին,- «Շատ զգույշ եղեք, հետևեք բոլոր խորհուրդներին և միասին կհաղթենք:»
Նախագահը դիմում է արտագաղթում գտնվող Վրաստանի քաղաքացիներին,- «Շատ զգույշ եղեք, հետևեք բոլոր խորհուրդներին և միասին կհաղթենք:»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձ է հրապարակել: Նախագահը դիմում է արտագաղթում գտնվող Վրաստանի քաղաքացիներին:

«Ցանկանում եմ դիմել ձեզ, իմ հայրենակիցներին, որոնք այսօր գտնվում են Վրաստանից դուրս, տարբեր երկրներում, որտեղ տարածված է նոր կորոնավիրուսը, շատ ծանր պայմաններում, հեռու ձեր երկրից և ձեր ընտանիքներից:
Ես ուզում եմ հաստատել իմ համերաշխությունը: Բոլորիդ խնդրում եմ լինել շատ զգույշ, հետևեք բոլոր խորհուրդներին և միասին կհաղթենք», – հայտարարում է Սալոմե Զուրաբիշվիլին: