Նախագահական ընտրություններին «Վրացական երազանքը» թեկնածու չի առաջադրի
Նախագահական ընտրություններին «Վրացական երազանքը» թեկնածու չի առաջադրի

Նախագահական ընտրություններին «Վրացական երազանքը» թեկնածու չի առաջադրի: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահը, «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացված հանդիպումից հետո:

«Այսօր կայացել է կուսակցական հանդիպում, որտեղ քննարկել ենք կարևոր հարց, այդ թվում, կայացրել ենք որոշում նախագահական ընտրություններին «Վրացական երազանք»-ի ներգրավվելու մասին: Կայացվել է սկզբունքային որոշում, որ «Վրացական երազանքը» ընտրություններին չի առաջադրի թեկնածուի»,- հայտարարել է Կոբախիձեն:

Նրա խոսքով, նախագահը պետք է լինի քաղաքականապես չեզոք, ապակուսակցական պաշտոնատար անձ, որը չի ներգրավվում քաղաքական բախումներին, այլ հետևում և դրական է գնահատում իրավիճակը:

Ինչպես նա նշել է, «Վրացական երազանքը» կվերանայի նախագահի ընտրությունների ցուցակը և քիչ անց կկայացնի որոշում, թե որ թեկնածուին կաջակցի կամ ընդհանրապես չի աջակցի կուսակցությունը: