Նախագահական ընտրություններին ընտրողների ակտիվությունը կազմել է 46,74 տոկոս
Նախագահական ընտրություններին ընտրողների ակտիվությունը կազմել է 46,74 տոկոս

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում անցկացված մամլո ասուլիսին ներկայացրել են ընտրողների ակտիվության մասին տեղեկությունը 20:00-ի տվյալներով:

ԿԸՀ-ի տեղեկությամբ, օրվա ընթացքում քվեարկությանը մասնակցել է 1 637 956 քաղաքացի, որը երկրում գրանցված ընտրողների 46,74 տոկոսն է:

Ամենաբարձր ակտիվություն է գրանցվել Քեդայում, 64,74 տոկոս, ամենացածրը՝ Մառնեուլիում, որտեղ քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 36,47 տոկոսը:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ԿԸՀ-ի վերջին տվյալներով, Թբիլիսիում ակտիվությունը կազմել է 45,4 տոկոս: