Նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում վարչական ռեսուրսի կիրառումից խուսափելու համար կառավարությունը հրապարակել է հրաման
Նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում վարչական ռեսուրսի կիրառումից խուսափելու համար կառավարությունը հրապարակել է հրաման

Վրաստանի կառավարությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում վարչական ռեսուրսի կիրառումից խուսափելու նպատակով հրապարակել է համապատասխան հրաման: Տեղեկությունը տարածում է կառավարության վարչության  մամլո ծառայությունը:

«Նախագահական ընտրությունների խաղաղ, ազատ և ժողովրդավար միջավայրն ապահովելու համար Վրաստանի կառավարությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում վարչական ռեսուրսի կիրառումից խուսափելու նպատակով հրապարակել է համապատասխան հրաման:

Ինչպես նշված է 2018 թվականի նոյեմբերի 19-ի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ստորագրությամբ հրապարակված հրամանում, «Վրաստանի ընտրական օրենսգրքում» ընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում հանրային ծառայողների համար սահմանված են մի շարք սահմանափակումներ, այդ թվում. ղեկավար պաշտոնին աշխատող հանրային ծառայողին արգելվում է անդամակցել ընտրատեղամասային հանձնաժողովին, ընտրատեղամասային հանձնաժողովին անդամակցելու իրավունք ունեցող հանրային ծառայողի համար հանձնաժողովին անդամակցելու դեպքում ժամանակավորապես կասեցվում է մշտական աշխատավայի իրավասությունը, որի համար հնարավոր է կիրառել հասանելիք արձակուրդը, Վրաստանիի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների, Վրաստանի արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված պետական ենթագերատեսչական հաստատությունների ծառայողներին արգելվում է լինել տեղի դիտորդական կազմակերպության տեղի դիտորդ»,- նշված է կառավարության վարչության տեղեկությունում: