Նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան մոտավորապես ժամը 02:00-ին
Նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան մոտավորապես ժամը 02:00-ին

ԿԸՀ-ի տեղեկությամբ, նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան մոտավորապես  ժամը 02:00-ին,- այս մասին հայտրարել է ԿԸՀ-ի մամլո խոսնակ Անա Միքելաձեն:

Ինչպես նշել է Անա Միքելաձեն, ընտրատեղամասերում հաշվում են ձայները:

«Փակվել են ընտրատեղամասերը: Այս պահին հաշվում են ձայները: Երբ տեղամասում կկազմվի ամփոփիչ ակտը, այն կփոխանցվի ընտրատարածքային հանձնաժողովին, նրանք կնեբեռնեն համապատասխան ծրագրում, որոնք այնուհետև կտեղադրվեն ԿԸՀ-ի հատուկ կայքէջում: Մեր հաշվարկով, հանրությանը  նախագահական ընտրությունների նախնական արդյունքների մասին կտեղեկացնենք մոտավորապես ժամը 02:00-ին»,- հայտարարել է Միքելաձեն: