Նախագահական ընտրությունների համար թիմում քննարկվում է մի քանի թեկնածու. Կախա Կալաձե
Նախագահական ընտրությունների համար թիմում քննարկվում է մի քանի թեկնածու. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, նախագահական ընտրությունների համար թիմում քննարկվում է մի քանի թեկնածու:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, նախագահական թեկնածուն անվանվելու է «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո:

«Թիմում ընթանում է քննարկում և կա տարակարծություն: Առաջիկայում կանցկացվի քաղխորհրդի նիստ և կկայացնենք վերջնական որոշում: Քննարկվում է մի քանի թեկնածու: Նրանք բավականին արժանի մարդիկ են, որոնք հանրության աջակցությամբ ունեն առաջին փուլում հաղթելու հնարավորություն: Թեկնածուներին, որոնց մասին խոսվում է, չեն անվանի, սակայն նա կլինի արժանի թեկնածու»,- հայտարարել է Կախա Կալաձեն: