Նախագահական ընտրությունների առաջին փուլում ավարտվելու դեպքում սահմանադրական փոփոխությունները գործի կդրվեն նոյեմբերի 18-ին
Նախագահական ընտրությունների առաջին փուլում ավարտվելու դեպքում սահմանադրական փոփոխությունները գործի կդրվեն նոյեմբերի 18-ին

Նախագահական ընտրությունների առաջին փուլում ավարտվելու դեպքում սահմանադրական փոփոխությունները գործի կդրվեն նոյեմբերի 18-ին,-այս հայտարարությունը խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն արել է, Վրաստանի սահմանադրության ակտերի հարմոնիզացիայի խորհրդարանական հանձնաժողովի սկսվելու ժամանակ:

Խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, հարկավոր է բոլոր համապատասխան օրենքները ընդունել մինչև հոկտեմբերը:

«Ինչպես գիտեք հոկտեմբերի 28-ին տեղի են ունենալու նախագահական ընտրությունները, որը նշանակում է, որ ընտրությունների առաջին փուլում ավարտվելու դեպքում, նոյեմբերի 18-ին գործի են դրվելու սահմանադրական փոփոխությունները, պետք է մինչև հոկտեմբեր ընդունենք բոլոր համապատասխան օրենքները»,-ասել է Կոբախիձեն: