Նախագահ Թրամփի վարչության պայմաններում, Վրաստանը և ԱՄՆ-ի միջև հարաբերությունը ամենաբարձր ցուցանիշի վրա են
Նախագահ Թրամփի վարչության պայմաններում, Վրաստանը և ԱՄՆ-ի միջև հարաբերությունը ամենաբարձր ցուցանիշի վրա են

Նախագահ Թրամփի վարչության պայմաններում, Վրաստանը և ԱՄՆ-ի միջև հարաբերությունը ամենաբարձր ցուցանիշի վրա են,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Մյունխենի անվտանգության 55-րդ կոնֆերանսի շրջանակներում Արևելյան Եվրոպայում անվտանգությանը նվիրված թեմատիկ քննարկմանը խոսքով ելույթ ունենալիս: Քննարկման ժամանակ Վրաստանի վարչապետին հարց են ուղղել ԱՄՆ-ի վարչությունից աջակցություն ստանալու մասին:

«Ցանկանում եմ սկզբում ասել, որ Միացյալ Նահանգները մեր ռազմավարական գործընկերն է և ունենք հզոր երկկուսակցական աջակցություն: Սակայն, միևնույն ժամանակ ցանկանում եմ հիշատակել, որ այժմ նախագահ Թրամփի վարչության պայմաններում մեր երկրների միջև հարաբերությունը ամենաբարձր ցուցանիշի վրա են: Այս փաստը շատ ակնհայտ է: Ուղերձը շատ հզոր է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Նա զրուցել է նաև «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար առաքելության մասին: