Նախագահ հրավերով, այսօր տեղի է ունենալու ազգային անվտանգության խորհրդի նիստ
Նախագահ հրավերով, այսօր տեղի է ունենալու ազգային անվտանգության խորհրդի նիստ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով, այսօր տեղի է ունենալու ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Ազգային անվտանգության խորհրդի ապարատի լրատվությամբ, օրակարգով նախատեսված է մի քանի հարցի քննարկում, այդ թվում՝ պատրաստությունը ՆԱՏՕ-ի Բրյուսելյան 2018 թվականի գագաթնաժողովին, Ռուսաստանի դաշնությունից բխող վտանգները, նրանց ազդեցությունը երկրի պաշտպանության և անվտանգության վրա և ԱՄՆ-ի և այլ գործընկերների աջակցության մեծացումը: Ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներ և Վրաստանի պաշտպանության և անվտանգության միջավայրը, բարեփոխումների ընթացքը երկրի պաշտպանության ոլորտում:

Նիստին զեկուցողները լինելու են՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին, ազգային անվտանգության հարցերում նախագահի օգնական, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին:

Նիստը, Վրաստանի նախագահի նստավայրում սկսվելու է ժամը 18:00-ին: