Նախագահ Ալիևը վրացիներիցս վերցրեց աղոթավայրերը՝ ընտրողների մոտ ըմբոստանալով թե ճնշել է Վրաստանին. Շալվա Նաթելաշվիլի
Նախագահ Ալիևը վրացիներիցս վերցրեց աղոթավայրերը՝ ընտրողների մոտ ըմբոստանալով թե ճնշել է Վրաստանին. Շալվա Նաթելաշվիլի

Այս տարի՝ 14 դարում առաջին անգամ, չկարողացանք տոնել «Գարեջոբա»-ն և այցելել Աղդգոմայի վանք՝ այս հնագույն հուշակոթողի հիմնական հատված, այս օրինական համաձայնեցված տարածքը տարան նախագահ Ալիևն ու նրա Զինված ուժերը, սա ակընհայտ անեքսիա է, բռնազավթում, ագրեսիա: Այս մասին Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես նշել է Շալվա Նաթելաշվիլին, Վրաստանի իշխանությունը փոխարեն սկսեր վարել երկկողմ բանակցություններ, ոտքի հաներ միջազգային կազմակերպություններին, գործ հարուցեց անվտանգության ծառայությունում, որի համաձայն, եթե ինչ-որ մեկը ձայն բարձրացնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ռասսայական բախումներ առաջացնելու համար, բոլորին սպասվում է բանտ:

Նրա խոսքով, նախագահ Ալիևը փոխարենը պայքարի բռնազավթված Լեռնային Ղարաբաղի խնդրի ուղղությամբ, խլում է վրացիների սրբավայրերը, ընտրողների մոտ ըմբոստանալով. «այն չկարողացա վերադարձնել, սակայն ճնշեցի Վրաստանին»:

«Սա արդեն դարձել է կանոն, մենք դարձել ենք Ալիևի գաղութ: Թբիլիսիի կետրոնում Ալիևի հատուկ ծառայություններն առևանգեցին լրագրողին, տարան, դատապարտեցին անմեղ մարդուն և այդ ամենի մասին ոչ ոք ձայն չբարձրացրեց: Այս ամենի վերաբերյալ չարվեց բողոքի ոչ մի հայտարարություն»:

Նրա խոսքով, առանց Վրաստանի, ոչ մի հարևան պետություն չի կարողանա գոյատևել, ոչ աշխարհաքաղաքական, ոչ էլ բարոյական առումով:

«Մեզ համար ընդունելի չէ նման բռնազավթիչ ժողովրդի հետ բարեկամությունը, մեզ համար ընդունելի է այն բարեկամությունը, որն ավանդաբար ունեցել ենք մեր եղբայր ադրբեջանցիների, հայերի, ռուսների, հրեաների, ուկրաինացիների և մեր շրջապատում գտնվող բոլոր նրանց հետ, ովքեր ապրում են մեր կողքին: 1996 թվականի հունիսի 13-ին Վրաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի, Ադրբեջանը ընդունում է, որ Չիչխիտաուրին, Աղդգոմայի վանքը և այս հատվածները, որոնք այժմ վերցվել են, Վրաստանի տարածքն են: Կառավարությունն իր ձեռքում ունի այդպիսի փաստաթղթեր, այդպիսի անսասան իրավական փաստեր, և իրեն պահում է այդքան խաբեբա, այդքան լուռ, այդքան ամոթալի: Մի հատ էլ մեզ սպառնում են, որ բանտ կնետեն», – հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:

 

Հեղինակ՝  Անժելլա ՍԱՐՈՅԱՆ