Նոր նախաձեռնությունը վերաբերում է Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում արտադրված ապրանքի մատչելիության հեշտացմանը՝ ներքին վրացական և արտաքին շուկաներում. Քեթևան Ցիխելաշվիլի
Նոր նախաձեռնությունը վերաբերում է Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում արտադրված ապրանքի մատչելիության հեշտացմանը՝ ներքին վրացական և արտաքին շուկաներում. Քեթևան Ցիխելաշվիլի

Առևտուրը և ընդհանուր տնտեսական շահը՝ խաղաղության ուղիներից մեկն է,- այս մասին հայտարարել է Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու կողմից այսօր ներկայացված նոր խաղաղարար նախաձեռնության մասին զրուցելիս:

Ցիխելաշվիլու հայտարարությամբ, նախաձեռնությունը վերաբերում է Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում արտադրված ապրանքի մատչելիության հեշտացմանը՝ ներքին վրացական և արտաքին շուկաներում:

Այս նախաձեռնությունը նկատի ունի առևտուր երկու ուղղություններով՝ շփման գծի երկայնքով և ինչպես նաև, բազմաթիվ մեխանիզմներ կան, որպեսզի խրախուսենք այս գործընթացը, այդ թվում անհատական կամ ընդհանուր նախագծերի ֆինանսավորմամբ»,- հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի կառավարության այսօվա նիստին ներկայացրել է «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» նոր խաղաղարար նախաձեռնությունը: