ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման կենտրոնում տեղի է ունեցել դիտորդ-հսկիչների պատրաստության միջազգային կուրսի փակման արարողությունը
ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման կենտրոնում տեղի է ունեցել դիտորդ-հսկիչների պատրաստության միջազգային կուրսի փակման արարողությունը

ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման կենտրոնում (JTEC) տեղի է ունեցել դիտորդ-հսկիչների պատրաստության միջազգային կուրսի փակման արարողությունը:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, մասնակիցներին դասընթացը հաջող ավարտելու կապակցությամբ շնորհավորել են Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Լելա Չիքովանին և Պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Ճիճինաձեն: Նրանք ընդգծել են միջազգային դասընթացի կարևորությունը և շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին ներգրավվածության և աջակցության համար: Շրջանավարտներին դիմել է նաև Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան, Անդրիուս Կալինդրան: Միջոցառման շրջանակներում ունկնդիրները ստացան պատվոգրեր և հուշանվերներ:

Ըստ Պաշտպանության նախարարության, դիտորդ-հսկիչների միջազգային դասընթացը հինգ օրվա ընթացքում անց է կացվել  JTEC-ի և Նորիոյի ուսումնական բազայում և ներառել է տեսական և գործնական ուսուցում: Դասընթացը վարում էին վրացի և լիտվացի հրահանգիչները, որին վրացի զինծառայողների հետ միասին մասնակցում էին ամերիկացի, լիտվացի և ուկրաինացի զինծառայողներ :

«Դասընթացը շատ առումներով կարևոր է: Գործնական տեսանկյունից հատկանշական է, որ զինծառայողները գործում են միասին, ձեռք բերում հմտություններ, գիտելիքներ և միմյանց հետ կիսում փորձը: Այս վարժանքները օգտակար են նաև քաղաքական առումով, քանի որ այն ներկայացնում էր ՆԱՏՕ-ի անդամ երկրները և այն երկրները, որոնք Դաշինքի անդամ չեն, բայց անդամակցելու հավակնություններ ունեն: Մենք պատմականորեն ունեցել ենք մի շարք մարտահրավերներ: Ընդհանուր առմամբ, պաշտպանության և անվտանգության ոլորտի ամրապնդման համար յուրաքանչյուր երկրի կամ անձի ներդրումը շատ կարևոր է: Մենք շատ ենք ցանկանում, որ Վրաստանն ու Ուկրաինան միանան մեր ընտանիքին», – հայտարարել է Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան, Անդրիուս Կալինդրան: