ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման համատեղ կենտրոնը հյուրընկալում է դիտորդ-հսկիչների պատրաստման միջազգային դասընթացը
ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման համատեղ կենտրոնը հյուրընկալում է դիտորդ-հսկիչների պատրաստման միջազգային դասընթացը

ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման կենտրոնում (JTEC) ընթանում է դիտորդ-հսկիչների  վերապատրաստման միջազգային դասընթացը: Զորավարժություններին մասնակցում են վրացի, ամերիկացի, լիտվացի և ուկրաինացի զինծառայողներ:

Դասընթացներն վրացի հրահանգիչների հետ միասին անց են կացնում լիտվացի սպաները: Հնգօրյա դասընթացը բաղկացած է տեսական և գործնական դասերից: Մասնակիցներն գործնական մասը անցնում են Նորիոյի  ուսումնական բազայի տարածքում, որտեղ այսօր դասակի մարտական ​​վարժանքների շրջանակներում նրանք կատարեցին ականապատված փշալարերի հաղթահարման գործողություն:

Դասընթացին ներկա են գտնվել՝ վարժանքների և ռազմական կրթության հրամանատար, գնդապետ Զուրաբ Խվիչիան, ՆԱՏՕ-Վրաստան վաժանքների և գնահատման համատեղ կենտրոնի հրամանատար, փոխգնդապետ Դավիթ Գագուան և Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Ուկրաինայի պաշտպանական կցորդները: Ծագրի նպատակն է վերապատրաստել դիտորդ-հսկիչ զորքերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, որոնք կմասնակցեն միջազգային գործողություններին:

Դասընթացի ընթացքում վերապատրաստվողները ձեռք են բերում հմտություններ, որոնք օգտակար կլինեն հետագայում դիտարկման և գնահատման գործընթացում:

Դասընթացն ավարտելուց հետո վերապատրաստվողները ստորաբաժանումներում դասընթացների ընթացքում գնահատելու, դիտարկելու և վերանայելու են իրենց մարտական ​​ընկերներին: Հետագայում այս դասընթացը պարբերաբար կանցկացվի և կդառնա ավելի լայնամասշտաբ:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: