ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին  ընդունվել է համատեղ հայտարարություն, 2020 թվականին ՆԱՏՕ-ն և Վրաստանը պետք է թարմացնեն էական փաթեթը
ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին  ընդունվել է համատեղ հայտարարություն, 2020 թվականին ՆԱՏՕ-ն և Վրաստանը պետք է թարմացնեն էական փաթեթը

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին  ընդունվել է 11 կետից բաղկացած համատեղ հայտարարություն:

Հայտարարությունում ասվում է, որ դաշինքի հետ Վրաստանի հարաբերությունները եզակի մասշտաբների են, և դաշնակիցները ողջունում են անցած 10 տարվա ընթացքում Վրաստանում ժողովրդավարության զարգացման, տնտեսական զարգացման, պաշտպանական ինստիտուտների արդյունավետության ավելացման և պաշտպանական ուժերի մոդեռնիզացիայի ուղղությամբ գրանցած առաջընթացը: Նշվում է, որ նոր կառավարությունը հավատարիմ է այդ ուղղուն:

«Դաշնակիցները բարձր են գնահատում Վրաստանի աջակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին և առաքելություններին: Մասնավորապես, Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի և «հստակ աջակցություն» առաքելությանը (RSM), որպես ամենամեծ ներդրողը: Մենք խոնարհվում ենք վրաց ժողովրդի կողմից միասնական անվտանգության ապահովման գործում ունեցած կորուստի առջև և շնորհակալ ենք այդ ավանդի համար: Այս ջանքերը, Եվրամիության գործողություններին մասնակցելու հետ միասին, ներկայացնում է Վրաստանի նվիրվածությունն ու կարողությունը, սեփական լուման ներդնել ընդհանուր եվրատլանտյան անվտանգության հաստատման գործում», – ասված է հայտարարության մեջ:

Համատեղ հայտարարության համաձայն, ՆԱՏՕ-ն և Վրաստանը պատրաստ են խորացնել համագործակցությունը և, հիմնվելով վերջին հինգ տարվա հաջողության վրա, դաշնակիցները որոշել են, որ 2020 թվականին ՆԱՏՕ-ն և Վրաստանը պետք է թարմացնեն էական փաթեթը:

«Վրաստանը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ ձգտում է դառնալ  ՆԱՏՕ-ի անդամ, ինչը հանդիսանում է իր արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական առաջնահերթությունը և վայելում է հասարակության մեծ աջակցությունը: Դաշնակիցները վերահաստատում են Բուխարեստի 2008 թվականի գագաթնաժողովում ընդունված որոշումը, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ», – ասված է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ: