ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարին նախկինում Իրան կատարած այցի պատճառով, թույլ չեն տվել մտնել ԱՄՆ
ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարին նախկինում Իրան կատարած այցի պատճառով, թույլ չեն տվել մտնել ԱՄՆ

ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար և արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում Եվրամիության նախկին գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանային թույլ չեն տվել ԱՄՆ տարածք մուտք գործել: Լրատվությունն այս մասին տարածում է El Pais-ը:

Ինչպես նշում է հրատարակչությունը, իսպանացի քաղաքական գործիչը պետք է խոսքով հանդես գար Բրուկինգյան ինստիտուտում։

ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը կապված է Խավիեր Սոլանայի Իրան կատարած այցի հետ, որին ԱՄՆ-ն մտցրել է «սև ցուցակի» մեջ:

Իսպանիայի քաղաքացիներին կարճաժամկետ այցերի համար ԱՄՆ մուտքի այցեգիր չի պահանջվում, սակայն դա երաշխիք չէ, որ նրանց չեն արգելի մուտք գործել երկիր: Այսպիսով, նրանք մինչ այցելելը լրացնում են թվային դիմում (ESTA), հենց նման ավտորիզացիա չի անցել Խավիեր Սոլանան:

Ինչպես գրում է El Pais-ը, ամերիկյան դեսպանատան աղբյուրներին հենվելով,  մուտքի դիմումը ավտոմատ կերպով մերժվում է, սակայն անձնագրում կա՝ Իրան, Իրաք, Սիրիա, Սուդան, Լիբիա, Սոմալի կամ Եմեն այցելելու մասին նշում։ Այդ պատճառով անձը, ով ստացել է մերժում, պետք է վերցնի այցեգիր:

Իսպանական հրատարակչության հետ զրույցում, Սոլանան հաստատել է, որ այս պահին ԱՄՆ-ի այցեգիր ստանալու գործընթացում է: