ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի արտասովոր տեղաշարժերին. Ենս Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի արտասովոր տեղաշարժերին. Ենս Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի արտասովոր տեղաշարժերին,- այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է՝ «HBO»-ին տված հարցազրույցում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է նաև Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու մասին, նշելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը հնարավոր է միայն անդամ 30 երկրների համաձայնությամբ։ Այնուամենայնիվ, Սթոլթենբերգը խոստովանել է, որ ուկրաինացիները հիասթափված են 2008 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումից, որը 13 տարի անց մնում է անկատար։

Սթոլթենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար թեկնածու երկիրը պետք է համապատասխանի Դաշինքի չափանիշներին։

Թողնել մեկնաբանություն