ՆԱՏՕ-ն ուղեղի մահ է ապրում, իսկ Եվրոպային անհրաժեշտ է ստեղծել սեփական զինված ուժերը. Էմանուել Մակրոն
ՆԱՏՕ-ն ուղեղի մահ է ապրում, իսկ Եվրոպային անհրաժեշտ է ստեղծել սեփական զինված ուժերը. Էմանուել Մակրոն

ՆԱՏՕ-ն ուղեղի մահ է ապրում, իսկ Եվրոպային անհրաժեշտ է ստեղծել սեփական զինված ուժերը,- այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մակրոնի խոսքով, ԱՄՆ-ը հեռանում է Եվրոպայից և ծեր մայրցամաքն այժմ անդունդի եզրին է:

«Եթե Եվրոպան չարթնանա, այլև չենք կարողանա վերահսկել մեր ճակատագիրը: Եվրամիությունն իրեն համարում միայն շուկա, սակայն այն պետք է գործի որպես քաղաքական բլոկ, քաղաքականությամբ և տեխնոլոգիաներով, տվյալների բազայով և կլիմայական փոփոխություններով: Ամերիկան առաջին անգամ ունի նախագահ, ովչի կիսում մեր եվրոպական նախագծի գաղափարը»,- նշել է Էմանուել Մակրոնը: