ՆԱՏՕ-ն սխալ ազդանշան է ուղարկել Վլադիմիր Պուտինին, երբ 2008 թվականի գագաթնաժողովին Վրաստանին և ՈՒկրաինային չի շնորհել MAP-ը. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ն սխալ ազդանշան է ուղարկել Վլադիմիր Պուտինին, երբ 2008 թվականի գագաթնաժողովին Վրաստանին և ՈՒկրաինային չի շնորհել MAP-ը. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարում է, որ հյուսիս ատլանտյան դաշինքը թերի ազդանշան է ուղարկել Ռուսաստանին, երբ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովին Վրաստանին և ՈՒկրաինային չի շնորհել MAP-ը: Այս մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է «պատերազմի և խաղաղության ինստիտուտին» տված հարցազրույցի ժամանակ:

Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությամբ, անձամբ ինքը կողմ էր, որ Վրաստանին և ՈՒկրաինային փոխանցվեր դաշինքին անդամագրվելու ռազմավարական պլանը:

«Գտնում եմ, որ մենք իրականացրել ենք ճիշտ քայլեր: Կոմունիզմի քայքայման և Բեռլինյան պատի քանդվելուց հետո, մենք օգտագործել ենք հնարավորություն, որ արևելյան գործընկերներին անդամագրենք Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Սա ճիշտ որոշում էր, մենք ընդլայնեցինք ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը: 2008 թվականին Բուխարեստում մենք որոշեցինք, որ Վրաստանը և ՈՒկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Գտնում եմ դա նույնպես ճիշտ որոշում էր: Ես այն ժամանակ Վրաստանի և ՈՒկրաինայի համար MAP-ի շնորհման կողմնակից էի: Դա չանելով, մենք սխալ ազդանշան ուղարկեցինք Ռուսաստանին, որը նույն տարում իրականացրեց ագրեսիա: 2008 թվականին նա հարձակվեց Ռուսաստանի վրա: Հնարավոր է ռազմավարական ծրագիրը չլիներ անդամության գարանտ, սակայն կլիներ հզոր ազդանշան»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը: