ՆԱՏՕ-ն շարունակում է Վրաստանի աջակցությունը դաշինքի անդամագրման ճանապարհին. Ենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն շարունակում է Վրաստանի աջակցությունը դաշինքի անդամագրման ճանապարհին. Ենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն շարունակում է Վրաստանի աջակցությունը դաշինքի անդամագրման ճանապարհին,- այս մասին Բրյուսելում, Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին  անդամագրվելու հաղորդակարգը ստորագրելուց հետո, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Ստոլտենբերգի խոսքերով, այսօր հաստատվել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են այն երկրների համար, որոնք բավարարում են դաշինքի չափանիշները:

«Այսօրվա օրը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են այն երկրների համար, որոնք բավարարում են դաշինքի չափանիշները, հարգում են ՆԱՏՕ-ի արժեքները, օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, անհատական ազատությունը:

ՈՒրախ ենք Վրաստանում տեսնել փոփոխությունները, Գնահատում ենք Վրաստանի ջանքերը, ուժեղացնել պաշտպանության ինստիտուտները, ապահովել թափանցիկությունը:

ՆԱՏՕ-ի լիդերները 2018 թվականի հուլիսի գագաթնաժողովին հայտարարել են, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և դրանով գրանցել են իրենց հավատարմությունը 2008 թվականի Բուխարեստում ընդունած որոշմանը»,-ասել է Ենս Ստոլտենբերգը: