ՆԱՏՕ-ն հաստատել է այսպես կոչված Սև ծովի փաթեթը, որը նախատեսում է նաև աջակցություն Վրաստանին
ՆԱՏՕ-ն հաստատել է այսպես կոչված Սև ծովի փաթեթը, որը նախատեսում է նաև աջակցություն Վրաստանին

ՆԱՏՕ-ն հաստատել է այսպես կոչված Սև ծովի փաթեթը: Ինչպես ասված է դաշինքի պաշտոնական կայք էջում, նշված փաթեթը միավորում է միջոցները, որոնց նպատակն է Սև ծովի տարածաշրջանում իրավիճակի մասին հավելյալ լրատվության ընդունում և Վրաստանի և ՈՒկրաինայի աջակցության ուժեղացում և հաստատում:

Փաթեթը Վրաստանին աջակցություն է նախատեսում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ՝ ծովային ուժերը և առափնյա պաշտպանության ծառայության վարժանքները, այցեր նավահանգիստներ և լրատվության փոխանակում:

Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ի նավերը ուկրաինական և վրացական նավերի հետ միասին մասնակցելու են զորավարժություններին:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մեկ անգամ ևս կոչ են արել Ռուսաստանին, ազատել Ազովի ծովում ձերբակալված ուկրաինական նավերը և զինվորականներին: