ՆԱՏՕ-ն Ղարաբաղյան հակամարտությունում չի մասնակցում, և Հայաստանը և Ադրբեջանը դաշինքի արժանի գործընկերներն են. Ենս Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն Ղարաբաղյան հակամարտությունում չի մասնակցում, և Հայաստանը և Ադրբեջանը դաշինքի արժանի գործընկերներն են. Ենս Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության մեջ, և Հայաստանը և Ադրբեջանը դաշինքի արժանի գործընկերներն են,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Ենս Սթոլթենբերգը հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով, ինքը խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի խախտմամբ, որը առաջացնում է ողբերգական իրադարձություններ:

Ստոլտենբերգի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ի ու միջազգային անվտանգության համար կարևոր է, որ դադարեցվեն ռազմական գործողությունները և շարունակվի խաղաղ գործընթացը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողություններն անընդունելի են և դրանք պետք է դադարեցվեն: Սթոլթենբերգը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: