ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Ռոուզ Գոտմյոլերը Գիորգի Գախարիային
ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Ռոուզ Գոտմյոլերը Գիորգի Գախարիային

Հյուսիսատլանտյան դաշինքը հստակ աջակցում է Վրաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին,-այս մասին նշվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռոուզ Գոտմյոլերի հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը ուշադրությունը բևեռվել է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության օրակարգի բոլոր կարևոր խնդիրներին, էական փաթեթի իրականացման գործընթացում գրանցված առաջընթացի, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող մարտահրավերների վրա:

Դրական են գնահատվել ժողովրդավարական ինստիտուտների և արդարադատության տեսանկյունից իրականացրած քայլերը:

Կողմերը քննարկել են նաև ապագա ծրագրերը և զրուցել, թե ինչպես պետք է ուժեղանա գործնական համագործակցությունը Սև ծովի տարածաշրջանում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին ՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու համար:

Հանդիպմանը, որն անց է կացվել Հյուսիսատլանտյան խորհրդի Բաթումի այցի շրջանակներում, ներկա են գտնվել՝ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը և պատվիրակության այլ անդամներ: