ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան 2020» լայնամասշտաբ զորավարժություններն անցկացվելու են նաև Վրաստանում
ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան 2020» լայնամասշտաբ զորավարժություններն անցկացվելու են նաև Վրաստանում

ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան 2020» լայնամասշտաբ զորավարժություններն անցկացվելու են նաև Վրաստանում: Զորավարժությանը, որը 2020 թվականի ապրիլ-մայիսին անցկացվելու է 10 երկրում, այդ թվում՝ Գերմանիայում, Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Վրաստանում, մասնակցելու է 18 երկիր:

ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունում հայտարարում են, որ զորավարժությունը կօգնի ՆԱՏՕ-ի նպատակներին, բարձրացնել պատրաստվածության մակարդակը և խուսափել պոտենցիալ հակառակորդներից:

Զորավարժությանը մասնակցելու է 20 000 ամերիկացի զինծառայող, որը վերջին 25 տարվա ընթացքում լինելու է զորավարժությունների համար Եվրոպայում ամերիկյան ռազմական քանակակազմի տեղակայման առաջին դեպքը: Զորավարժությանը մասնակցելու է 8 000 եվրոպացի զինվոր: