ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն այցելել է Վրաստան
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն այցելել է Վրաստան

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն այցելել է Վրաստան:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ներկայացուցիչների այցը գլխավորում է կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը:

Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի պատվիրակությանը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավարները՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ:

Այցի ընթացքում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և Վրաստանի լիագումար նիստը, որտեղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները մանրամասն կծանոթանան տարածաշրջանի անվտանգության միջավայրին և երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Համատեղ նիստին կքննարկվի պաշտպանության ուժերի վերափոխման գործընթացը, ՆԱՏՕ-Վրաստան ռազմական համագործակցության կարևորությունը և ապագա առաջնահերթությունները, ներառյալ Սև ծովի անվտանգության ամրապնդման քաղաքականությունը:

Նախատեսված են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ Վրաստանի վարչապետի և Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավարների հետ, որտեղ նրանք կքննարկեն ընթացիկ պաշտպանական բարեփոխումները և ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության հեռանկարները:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները կայցելեն նաև ՆԱՏՕ-Վրաստան վերապատրաստման և գնահատման համատեղ կենտրոն (JTEC), որտեղ կծանոթանան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան պատրաստված պաշտպանական ուժերի զորավարժական կարողությունների, նոր ենթակառուցվածքների և համակարգերի հետ: