ՆԱՏՕ-ի կոմյունիկե. Մենք Ռուսաստանին կոչ ենք անում չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախ պետություննեի ճանաչելը, դադարեցնել ապօրինի ձերբակալությունները և Վրաստանի քաղաքացիներին ճնշելը
ՆԱՏՕ-ի կոմյունիկե. Մենք Ռուսաստանին կոչ ենք անում չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախ պետություննեի ճանաչելը, դադարեցնել ապօրինի ձերբակալությունները և Վրաստանի քաղաքացիներին ճնշելը

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված վերջնական փաստաթուղթը աջակցություն է հայտնում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը:

Բացի այդ, փաստաթուղթը Ռուսաստանին կոչ է անում հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախ պետությունների ճանաչումը և կատարել հրադադարի մասին համաձայնագիրը:

«Մենք սատարում ենք Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Միջազգային պարտավորություններին համապատասխան, մենք Ռուսաստանին կոչ ենք անում կանչել բոլոր երեք երկրներում առանց իրենց թույլտվության հետ տեղակայված զորքերը:

Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հետ չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախ պետություններ ճանաչելը, պահպանել 2008 թվականին ԵՄ միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագրի պայմանները, դադարեցնել այդ շրջանների ռազմականացումը և ջանքերը շրջանները բռնի ուժով հեռացնել Վրաստանի մնացած մասերից: Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումները, անօրինական ձերբակալությունները և Վրաստանի քաղաքացիների նկատմամբ հետապնդումները: Մենք վերահաստատում ենք մեր կայուն աջակցությունը Ժնևի միջազգային բանակցություններին», – ասված է հայտարարության մեջ: