ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ. Դաշինքի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի գործողությունները չափազանց ագրեսիվ են իր հարևանների՝ Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ. Դաշինքի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի գործողությունները չափազանց ագրեսիվ են իր հարևանների՝ Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ

ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի գործողությունները չափազանց ագրեսիվ են իր հարևանների՝ Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ, – այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության գծով տեղակալ Պատրիկ Թերները Տալլինում, Բուխարեստի ինյակի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Համապատասխան տեղեկությունը տարածում է Էստոնիայի հանրային հեռարձակողը։

Ինչպես նշել է Պատրիկ Թերները, ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ իր հարևանների՝ Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ, մնում է անփոփոխ, թեև ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ուղղված չէ Ռուսաստանին սադրելուն, այլ որպես իրականության համարժեք նկարագրության։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները վատթարացել են վերջին ճգնաժամից շատ առաջ, և Մոսկվան ու ՆԱՏՕ-ն ուղիղ երկխոսություն չեն ունեցել արդեն 18 ամիս։

«ՆԱՏՕ-ում ռուսական առաքելության փակումը և Մոսկվայում ՆԱՏՕ-ի գրասենյակների փակումը չի նշանակում, որ երկխոսությունն այժմ ավարտված է։ Մենք ցավում ենք դրա համար, բայց մենք դեռ բաց ենք երկխոսության համար»,- ասել է Թերները։

Տալլինում կայացած «Բուխարեստի իննյակի» հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։ Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացման հնարավորությունները։

«Շատ օգտակար էր նախարարներից լսել Ռուսաստանի հետ աշխատելու իրենց փորձի մասին։ Այսօրվա բանակցությունների հիմնական նպատակն ինձ համար այն էր, որ տեսնեմ նախարարների ուժեղ աջակցությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և լսել, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարող է խորացնել իր համագործակցությունը Ուկրաինայի և Վրաստանի հետ»,- ասել է Դոնֆրիդը։

Բուխարեստի իննյակը ստեղծվել է 2015 թվականին՝ Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո և ներառում է Լեհաստանը, Ռումինիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան և Բուլղարիան։