ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եզրահանգման համաձայն, Վրաստանը դաշինքի համար ծայրահեղ կարևոր գործընկերն է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եզրահանգման համաձայն, Վրաստանը դաշինքի համար ծայրահեղ կարևոր գործընկերն է

Վրաստանը դաշինքի համար ծայրահեղ կարևոր գործընկերն է, Վրաստանը ընթանում է դեպի ՆԱՏՕ-ին անդամություն և դաշնակիցներին բազմաթիվ անգամ ապացուցել է իր ջանքերը երկրի ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար,-Վրաստանի պաշտպանության նախարարության լրատվությամբ, այս մասին նշված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգի 2018 թվականի եզրահանգման մեջ:

Գերատեսչության լրատվությամբ, եզրահանգման մեջ նշված է նաև, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի օպերացիաներում և առաքելություններում կարևոր երկիր է:

«Վրաստանի պաշտպանական հնարավորությունների զարգացումը իրականացվում է ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի շրջանակներում: Փաթեթը ծառայում է Վրաստանի պաշտպանունակության ուժեղացմանը և համապատասխանաբար, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրության նախապատրաստմանը»,-գրված է եզրահանգման մեջ:

Փաստաթուղթը պարզաբանում է, որ ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթը նախատեսում է 15 նախաձեռնություն, դրանք են ՝ ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների և գնահատման միասնական կենտրոնը (JTEC), պաշտպանության ինստիտուցիոնալ կառուցման դպրոց, լոջիստիկ հնարավորություն, հատուկ օպերացիաների ուժեր, հետախուզում, գաղտնի լրատվության փոխանակում և անվտանգ հաղորդակցություն, կիբերհարձակում, գնումներ, ավիացիա, օդային պաշտպանություն, զովային անվտանգության զարգացում, ռազմական ոստիկանություն, ռազմավարական հաղորդակցություններ և ճգնաժամի մենեջմենթ:

Եզրահանգման համաձայն, 2019 թվականին կատարվելու են վեց նախաձեռնության խնդիրները:

Բացի այդ, ինչպես նշված է հաշվետվությունում, Վրաստանը լուրջ առաջընթաց է գրանցել ավիացիայի և օդային պաշտպանության ոլորտում, գնումների թափանցիկության օրենսդրության զարգացման մեջ, կիբեր պաշտպանության և լոջիստիկ հնարավորությունների բարելավման և ռազմավարական հաղորդակցությունների հնարավորությունների աջակցության մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգը 2018 թվականի եզրահանգումը ներկայացրել է այսօր, Նրա խոսքերով հաշվետվությունը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն շարունակում է զարգանալ: