Նաթիա Թուրնավան տնտեսագիտության ոլորտի մասնագետների հետ քննարկել է կառավարության հակաճգնաժամային ծրագիրը
Նաթիա Թուրնավան տնտեսագիտության ոլորտի մասնագետների հետ քննարկել է կառավարության հակաճգնաժամային ծրագիրը

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, տնտեսագիտության ոլորտի մասնագետների հետ քննարկել է կառավարության հակաճգնաժամային ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ, հատուկ շեշտը դրվել է զբոսաշրջության ոլորտի վրա, որի շահագործումը ծրագրվում է փուլ առ փուլ: Միևնույն ժամանակ, նշվել է, որ հետճգնաժամային ժամանակահատվածում կառավարությունը կմեկնարկի խթանման ծրագիր, տնտեսության այլ ոլորտները զարգացնելու համար:

Հանդիպումը կայացել է էլեկտրոնային ձևաչափով և դրան մասնակցել է 30-ից ավել գիտնական, որոնք ներկայացնում են ՝ կրթա-ակադեմիական և գիտահետազոտական ​​կազմակերպությունները:

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի առաջին տեղակալ Էկատերինե Միքաբաձեն: Հանդիպմանը նշվել է, որ նման ձևաչափով հանդիպումներ անց են կացվելու պարբերաբար: