Նաթիա Թուրնավան Փոթիի նավահանգստի առնչությամբ պաշտոնից ազատել է տեխնիկական և շինարարական հսկողության գործակալության ղեկավարին
Նաթիա Թուրնավան Փոթիի նավահանգստի առնչությամբ պաշտոնից ազատել է տեխնիկական և շինարարական հսկողության գործակալության ղեկավարին

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան պաշտոնից ազատել է տեխնիկական և շինարարական հսկողության գործակալության ղեկավար Գրիգոլ Կակաուրիձեին:

Նրա խոսքով, փաստաթուղթը, որը տրվել է Փոթիի նավահանգստի կապակցությամբ, իրենից չի ներկայացնում շինարարական թույլտվություն:

«Փաստաթուղթը, որը տրվել է, շինարարության թույլտվություն չէ – «հողի օգտագործման» նախնական պայմանների փաստաթուղթ է, որը տրվել է տեխնիկական և շինարարական հսկողության գործակալության ղեկավարի հրամանով, այնպես, որ այդ հարցը համաձայնեցված չիեղել որև կառավարության անդամի և ոչ էլ անձամբ ինձ հետ»,- հայտարարել է Թուրնավան:

Նրա խոսքով, կառավարության կողմից բազմիցս նշվել է, որ Անակլիայի նավահանգիստը ռազմավարական նշանակության օբյեկտ է: