Նաթիա Թուրնավան և Լևան Դավիթաշվիլին «Նամախվան ՀԷԿ»-ի նախագծի կապակցությամբ հանդիպում են փորձագետների հետ
Նաթիա Թուրնավան և Լևան Դավիթաշվիլին «Նամախվան ՀԷԿ»-ի նախագծի կապակցությամբ հանդիպում են փորձագետների հետ

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կազմակերպմամբ, «Նամախվանի ՀԷԿ»-ի նախագծի կապակցությամբ այս րոպեներին ընթանում է աշխատանքային հանդիպում:

Հանդիպումը ղեկավարում են էկոնոմիկայի և բնապահպանության նախարարները: Հանդիպմանը ներկա են էներգետիկայի ոլորտի փորձագետներ, բնապահպաններ, ջրաբաններ և երկրաբաններ:

«Առանց հասարակության ներգրավվածության դժվար է իրականացնել այդպիսի մեծ նախագիծ: Կարևոր է ճիշտ գիտական ​​կարծիքը: Ընկերության հետ մենք պայմանավորվեցինք, որ ամբարտակը չի կառուցվի, քանի դեռ ուսումնասիրությունը չի ավարտվել: Հետևաբար, շահագրգիռ մասնագետները կկարողանան ներգրավվել այս գործընթացում: Եկեք օգտագործենք ապրիլ ամիսը, հետազոտությանը ծանոթանալու համար», – ասել է Նաթիա Թուրնավան:

Նախարարը փորձագետներին խնդրեց ներկայացնել, թե որտեղ են տեսնում ռիսկերը, և ապրիլի վերջին կրկին հանդիպեն նման ձևաչափով:

«Եկեք խոսենք այն մասին, թե որտեղ եք տեսել ռիսկերը: Դուք կկարողանաք ներգրավվել նաև շինարարության վերահսկման գործընթացում», – հայտարարել է Նաթիա Թուրնավան: