Նաթիա Թուրնավան և Քելլի Դեգնանը դիտել են Քութաիսիի միջազգային օդանավակայանում ընթացող աշխատանքները
Նաթիա Թուրնավան և Քելլի Դեգնանը դիտել են Քութաիսիի միջազգային օդանավակայանում ընթացող աշխատանքները

Քութաիսիի միջազգային օդանավակայանում նոր տերմինալի շինարարությունը մոտենում է ավարտին, մի քանի ամսում կունենանք նոր, ժամանակակից տերմինալ֊, այս հայտարարությունը արել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, ով այսօր Քութաիսիի միջազգային օդանավակայան էր այցելել, Վրաստանում ԱՄՆ֊ի դեսպան Քելլի Դեգնանի հետ։ Նրանք տեղում դիտել են ընթացող աշխատանքները։

Նախարարի և դեսպանի հետ միասին աշխատանքները դիտել են Վրաստանի օդանավակայանների միության ղեկավար Թամար Արչուաձեն, Իմերեթիի տարածաշրջանում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն և Քութաիսիի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Էրեմեիշվիլին։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, շինարարության ավարտից հետո, նորացված օդանավակայանը կունենա 7 ելք (Gate) և ժամում կսպասարկի մոտ 1200 ուղևորի։