Նաթիա Թուրնավա. Վրաստանի ինքնիշխան վարկանիշի հեռանկարի բարելավումը արտացոլում է վարկանիշային գործակալության վստահությունը ինչպես իշխանության կողմից իրականացվող հակահամաճարակային, այնպես էլ տնտեսական քաղաքականության նկատմամբ
Նաթիա Թուրնավա. Վրաստանի ինքնիշխան վարկանիշի հեռանկարի բարելավումը արտացոլում է վարկանիշային գործակալության վստահությունը ինչպես իշխանության կողմից իրականացվող հակահամաճարակային, այնպես էլ տնտեսական քաղաքականության նկատմամբ

Միջազգային «Fitch» գործակալության կողմից Վրաստանի ինքնիշխան վարկանիշի հեռանկարը «բացասականից մինչև կայուն» բարելավելը շատ կարևոր ուղերձ է ընդհանրապես միջազգային ներդրողներին, – ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ «Fitch» միջազգային վարկանիշային գործակալության կողմից հրապարակված Վրաստանի ինքնիշխան վարկանիշը:

Նախարարի խոսքով, վարկանիշը արտացոլում է վարկանիշային գործակալության վստահությունը ինչպես իշխանության կողմից իրականացվող ինչպես հակահամաճարակային, այնպես էլ տնտեսական քաղաքականության նկատմամբ: Ինչպես նշել է Թուրնավան, առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ մեր տնտեսությունը արագ վերականգնվում է, և դա պատճառներից մեկն է:

Նախարարի խոսքով, չնայած համաճարակին, Վրաստանի տնտեսությունը զարգանում է բարձր տեմպերով: Նրա փոխանցմամբ, ներդրողները վստահություն ու պատկերացում ունեն Վրաստանի տնտեսության եւ նրա տնտեսական քաղաքականության նկատմամբ:

«Անսասան է նաեւ կառուցվածքային բարեփոխումները շարունակելու մեր կամքը», – ասել է Նաթիա Թուրնավան:

«Fitch»-ի հրապարակած տեղեկատվության համաձայն, գործակալությունը վերահաստատել է Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշը «BB» մակարդակում և վարկանիշի հեռանկարը բարելավել «բացասականից» մինչև «կայուն»: Այսպիսով, Վրաստանը վերադարձել է նախահամաճարակային մակարդակին:

Ըստ զեկույցի, վարկանիշային հեռանկարի բարելավման հիմնական պատճառներն էին սպասվածից ավելի արագ տնտեսական վերականգնումը, ուժեղ և համոզիչ մակրոտնտեսական քաղաքականությունը և միջազգային բարձր աջակցությունը, որը հիմնված էր ճիշտ մակրոտնտեսական քաղաքականության վրա: