Նաթիա Թուրնավա. Վերահսկում ենք կոնկրետ ապրանքի գոյությունը պաշարներում և խանութների ցուցափեղկերին, համեմատում ենք գների դինամիկան և արձագանքում
Նաթիա Թուրնավա. Վերահսկում ենք կոնկրետ ապրանքի գոյությունը պաշարներում և խանութների ցուցափեղկերին, համեմատում ենք գների դինամիկան և արձագանքում

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասում է, որ սննդամթերքի բավականաչափ պաշար ունենք:

Բացի այդ, ինչպես նա նշել է, հնարավոր է, որոշ տիպի հացահատիկեղենի կարճատև դեֆիցիտ լինի, սակայն այս պաշարը ևս փաստացի, արդեն ճանապարհին է:

«Ինչ վերաբերում է դեֆիցիտի հարցին, ցանկանում եմ, մեկ անգամ ևս ասել, որ այսօր խոսվում է ուղղակի իրարանցումային պահանջարկի մասին: Դա որևէ հիմք չունի, քանի որ պաշարները բավական են: Հնարավոր է, որոշ տիպի հացահատիկեղենի կարճատև դեֆիցիտ լինի, սակայն այս պաշարը ևս փաստացի, արդեն ճանապարհին է: Պատճառը եղանակային պայմաններն է, քանի որ Լարսը ժամանակավորապես փակ է: Սա, ուղղակի, մի քանի օրվա հարց է»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, արձանագրվել են որոշ փաստեր գների հետ կապված, սակայն, ընդհանուր առմամբ, բիզնեսը շատ մեծ պատասխանատվությամբ է մոտենում ստեղծված իրավիճակին և համագործակցում կառավարության հետ:

Նրա խոսքով, վերահսկվում են ինչպես պաշարները, այնպես էլ՝ մթերքի խանութների դարակներին լինելու հարցը և գները:

«Մենք վերահսկում են կոնկրետ ապրանքի ինչպես գոյությունը պաշարում, այնպես էլ՝ խանութների ցուցափեղկերին, ցանցերում: Համեմատում ենք գների դինամիկան, անում ենք եզրահանգումներ և արձագանքում: Բնակչության համար կարևոր է, որպեսզի տեսնեն արդյունք»,- հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: