Նաթիա Թուրնավա. Տեղաշարժի արգելքը, հավանաբար, պետք է ավելի երկար մնա ուժի մեջ
Նաթիա Թուրնավա. Տեղաշարժի արգելքը, հավանաբար, պետք է ավելի երկար մնա ուժի մեջ

Ես կարծում եմ, որ գիշերվա տեղաշարժի արգելքը և սա մեր համաճարակաբանների կողմից հստակ դիրքորոշում է, այնպիսի սահմանափակում է, որը, հավանաբար, պետք է ավելի երկար ժամանակ մնա և հենց այդ սահմանափակումը հնարավորություն կտա առավել համարձակ կերպով բացել ռեստորանների փակ տարածքները, թեկուզ ֆիտնես-ակումբները կամ այնպիսի ոլորտ, որը դեռևս սահմանափակ է,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:

Նրա խոսքով, «պահանջել, որ ամեն բան միաժամանակ բացվի, ադեկվատ չէ»:

«Նման դեպքում ծայրահեղ պահանջ է, որ եթե այսքան բան ես բացել, մնացած ամեն ինչն էլ բացի, սա ոչ խելամիտ դիրքորոշում է: Հասկանում ենք, որ բոլորն անհանգստանում են իրենց բիզնեսի մասին, սակայն պետք է հաշվի առնել, որ կառավարությունը պատասխանատու է հասարակության համար, բոլորի շահերը պետք է հաշվի առնել»,- հայտարարել է Թուրնավան: