Նաթիա Թուրնավա. Սննդի արդյունաբերությունը և գյուղտնտեսության վերամշակող մթերքի արտադրությունն ունեն ներմուծումից կախումը նվազեցնելու մեծ ներուժ
Նաթիա Թուրնավա. Սննդի արդյունաբերությունը և գյուղտնտեսության վերամշակող մթերքի արտադրությունն ունեն ներմուծումից կախումը նվազեցնելու մեծ ներուժ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, սննդի արդյունաբերությունը և գյուղտնտեսության վերամշակող մթերքի արտադրությունն ունեն ներմուծումից կախումը նվազեցնելու մեծ ներուժ:

Թուրնավայի խոսքով, խոսքը վերաբերում է սննդամթերքին, ձկնամթերքին:

«Ներմուծումից կախումը նվազեցնելու մեծ ներուժ ունեն սննդի արդյունաբերությունը և գյուղտնտեսության վերամշակող մթերքի արտադրությունը: Դրանք են, սննդամթերքը, որը մենք կարող ենք ավելի շատ արտադրել: Ձկնորսությունը և ձկնամթերքը»,- հայտարարել է Թուրնավան:

Նրա խոսքով, դեռևս մինչև կորոնավիրուսի համավարակը մշակվում էր շատ հետաքրքիր ծրագիր, որը վերաբերելու էր վրաց ձկնորսներին օգնությանը:

«Բանջարեղենի համար անհրաժեշտ է ավելի շատ լոջիստիկ կենտրոն, սառնարանային տնտեսության զարգացում: Մենք կզարգացնենք նաև դեղագործությունը, կարի ձեռնարկությունները: «Արտադրիր Վրաստանում»-ը ոչ միայն ծրագրի անվանումն է, այլև՝ կոչ, որին կպատասխանեն շատ հզոր ծրագրով»,- նշել է Նաթիա Թուրնավան: