Նաթիա Թուրնավա. Մենք ժամանակին ձեռնարկել ենք միջոցներ և այդ մասին են վկայում բազմաթիվ միջազգային վարկանիշներ
Նաթիա Թուրնավա. Մենք ժամանակին ձեռնարկել ենք միջոցներ և այդ մասին են վկայում բազմաթիվ միջազգային վարկանիշներ

Նպատակային և արդյունավետ քաղաքականությունը գնահատվում է մեկ չափորոշիչով, փրկված կյանքերով, մենք բազմաթիվ այլ երկրներից ավելի շուտ ձեռնարկեցինք միջոցներ, Վրաստանն ունի մահացության ամենացածր ցուցանիշը,- հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը՝ խորհրդարանում ելույթ ունենալիս:

Նաթիա Թուրնավան լիագումար նիստին հարցապնդման կարգով մասնակցում է «Եվրոպական Վրաստանի» պահանջով:

Ինչ վերաբերում է համավարակի ֆոնին կառավարության տնտեսական քաղաքականությանը, Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, Վրաստանը տարածաշրջանում առաջինն է, որտեղ նշմարվում են էկոնոմիկայի առողջացման նշաններ և նվազեցման տեմպը կլինի 4-5 տոկոս:

«Էկոնոմիկայի համար հարված են ոչ թե սահմանափակումները, այլ՝ վարակի անկառավարելի տարածումը: Վարակի անկառավարելի տարածման ժամանակ ձեռնարկությունները չեն կարող աշխատել: Մենք ժամանակին ձեռնարկել ենք միջոցներ և այդ մասին են վկայում բազմաթիվ միջազգային վարկանիշներ»,- նշել է էկոնոմիկայի նախարարը: