Նաթիա Թուրնավա. Մարտին էկոնոմիկայի չորս տոկոս աճը վկայում է մեր հավասարակշռված, ճիշտ տնտեսական քաղաքականության մասին
Նաթիա Թուրնավա. Մարտին էկոնոմիկայի չորս տոկոս աճը վկայում է մեր հավասարակշռված, ճիշտ տնտեսական քաղաքականության մասին

Մարտ ամսվա 4 տոկոս տնտեսական աճն ապացույցն է այն բանի, որ մեր կողմից որդեգրված հավասարակշռված մոտեցումն արդարացված է. Երկիրը ակնհայտորեն տնտեսական աճ է ապրում, չնայած մենք դեռ գտնվում ենք համաճարակի երրորդ ալիքի մեջ և համաճարակը չի հաջողվել հաղթահարել, – Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության կողմից հրապարակված ցուցանիշների գնահատման ժամանակ ասաց, որ նախնական գնահատումը ցույց է տվել զգալի վերականգնում 2021 թվականի մարտին. համաճարակի պատճառած մեկ տարվա անկումից հետո տնտեսական գործունեության մակարդակի իրական փոփոխության տեմպը առաջին անգամ կազմել է դրական՝ 4,0 տոկոս:

Ըստ Նաթիա Թուրնավայի, սպասվում է, որ տարեվերջին տնտեսական աճի տեմպերն էլ ավելի բարձր կլինեն:

«Մենք ապագայում ակնկալում ենք աճի տեմպի բարձրացում: Մենք ի վիճակի ենք վերականգնել բնագավառները, զբոսաշրջությունը նույնպես դանդաղ զարգանում է, այն կրկին վերականգնվում է, և դա մեզ հույս է տալիս, որ տարեվերջին մենք կունենանք բավականին զգալի տնտեսական աճ», – ասաց էկոնոմիկայի նախարարը:

Ըստ Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության նախնական գնահատման, 2021 թվականի մարտին, համաճարակով պայմանավորված մեկ տարվա անկումից հետո, տնտեսական գործունեության մակարդակի իրական փոփոխության տեմպը առաջին անգամ դրական էր և կազմում էր 4,0 տոկոս:

«Նշենք, որ նախորդ տարվա մարտին տնտեսությունը կրճատվեց 2.7 տոկոսով: Ըստ այդմ, 2021 թվականի մարտին արձանագրված տնտեսական գործունեության մակարդակը գերազանցում է ոչ միայն 2020 թվականի, այլեւ 2019 թվականի տվյալները: Էկոնոմիկայի այդպիսի վերականգնումը համատեղելի է Վրաստանի կառավարության սպասելիքների հետ և հիմնականում պայմանավորված է կառավարության հետևողական և հավասարակշռված տնտեսական քաղաքականությամբ», – ասված է էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ: