Նաթիա Թուրնավա. Կեղծ լուրերի հետևում ընդդիմության ուժերն են, որոնք իրենց զգում են խաղից դուրս վիճակում
Նաթիա Թուրնավա. Կեղծ լուրերի հետևում ընդդիմության ուժերն են, որոնք իրենց զգում են խաղից դուրս վիճակում

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարում է, որ վերջին ժամանակաշրջանում տարածվում են բազմաթիվ կեղծ լուրեր, որի հետևում ընդդիմության ուժերն են:

Նրա խոսքով, ընդդիմության ուժերն այժմ իրենց զգում են խաղից դուրս վիճակում, քանի որ կառավարությունն արդյունավետ կերպով աշխատւմ և բնակչության հիմնական հետաքրքրությունն ուղղված է դեպի կառավարություն:

«Համոզվեցի, վերջին ամիսների ընթացքում, ընթերցում ենք բազմաթից կեղծ լուրեր: Որոշ լուրեր վերաբերում էին իմ գործընկերներին, մի քանիսը՝ ինձ, այժմ հասան արդեն վարչապետին: Այս ամենի հետևում, իհարկե, ընդդիմության ուժերն են, որոնք իրենց զգում են խաղից դուրս վիճակում, քանի որ կառավարությունն արդյունավետ կերպով աշխատւմ և բնակչության հիմնական հետաքրքրությունն ուղղված է դեպի կառավարություն: Սակայն կարծում եմ, դա այդքան էլ հետաքրքիր չէ բնակչությանը և զուր ենք ժամանակ վատնում այդ մասին խոսելով»,- լրագրողներին հայտնել է Նաթիա Թուրնավան՝ կառավարության նիստից հետո: