Նաթիա Թուրնավա. Կարծում ենք, որ պատվաստված անձանց համար արտոնություններ պետք է սահմանվեն ոչ միայն պետության, այլ նաև մասնավոր հատվածի կողմից՝ զեղչի կամ այլ առավելությունների տեսքով
Նաթիա Թուրնավա. Կարծում ենք, որ պատվաստված անձանց համար արտոնություններ պետք է սահմանվեն ոչ միայն պետության, այլ նաև մասնավոր հատվածի կողմից՝ զեղչի կամ այլ առավելությունների տեսքով

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, միջգերատեսչական համակարգող խորհուրդը քննարկում է կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց որոշակի արտոնություններ շնորհելու մասին:

Ըստ Թուրնավայի, նման մոտեցումը համաշխարհային փորձի մի մասն է:

Նախարարի խոսքով, պատվաստված մարդկանց պետք է արտոնություններ շնորհել ոչ միայն պետության կողմից, այլև մասնավոր հատվածը ևս պետք է ներգրավվի այս գործընթացին:

«Ընդհանուր առմամբ, ոչ միայն տուրիստական ​​կազմակերպության, այլ նաև Վրաստանի ցանկացած քաղաքացու նկատմամբ, ով ցանկություն հայտնի և ժամանակին պատվաստվի, միջգերատեսչական խորհուրդը խոսում է այն մասին, թե ինչ արտոնություններ են տարածվելու նրանց վրա:

Համաշխարհային պրակտիկա է նաև, օրինակ, Իսրայելը, այնտեղ չափազանց շատ արտոնություններ կային: Կարծում ենք, որ նրանց համար պետք է արտոնություններ լինեն ոչ միայն պետությունից, այլև մասնավոր հատվածից, օրինակ՝ զեղչի կամ այլ առավելությունների միջոցով: Մենք և մասնավոր հատվածը պետք է միասին քննարկենք դա: Մենք շուտով դրան պատրաստ կլինենք», – ասաց Նաթիա Թուրնավան: