Նաթիա Թուրնավա. Հավանաբար, կանոնավոր չվերթների արգելքն ուժի մեջ կմնա մինչև հուլիսի վերջը
Նաթիա Թուրնավա. Հավանաբար, կանոնավոր չվերթների արգելքն ուժի մեջ կմնա մինչև հուլիսի վերջը

Մենք ամենայն հավանականությամբ, ստիպված կլինենք մինչև հուլիսի վերջը երկարաձգել կանոնավոր չվերթների սահմանափակումը, սակայն չարտերային, բավական կանոնավոր չվերթներ այսօր էլ են իրականացվում և հուլիսին ևս կիրականացվեն,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ կառավարության նիստի ավարտից հետո:

Ինչպես նշել է Նաթիա Թուրնավան, զբոսաշրջության հետ կապված Վրաստանի կառավարության կարևորագույն խնդիրն է հզորացնել այն ձեռքբերումը, որի անունն է համաճարակային վիճակի կառավարում և բնակչության պաշտպանություն:

«Մենք հուլիսին ևս շատ զգուշորեն կվերաբերվենք միջազգային այցելուներին, միջազգային զբոսաշրջիկներին: Այստեղ կլինի մի քանի ուղղություն, բիզնես-այցելուների, ուսանողների համար կմշակվի առանձին կարգ և շուտով կդառնա հայտնի: Կլինեն շատ պաշտպանված կանոնակարգեր, սակայն առավել պարզեցված մուտք մեր շուկա: Ինչպես նաև, այս օրերին սպասում ենք, թե ինչ որոշում կկայացնի Եվրամիությունը, որը դեռևս իր սահմանները բացել է միայն անդամ պետությունների միջև և առաջիկա օրերին որոշում կկայացնի նաև ոչ անդամ երկրների համար: Ինչ վերաբերում է չվերթներին, մեծ հավանականությամբ, ստիպված կլինենք մինչև հուլիսի վերջը հետաձգել կանոնավոր չվերթների սահմանափակումը, սակայն չարտերային, բավական կանոնավոր չվերթներ այսօր էլ են իրականացվում և հուլիսին ևս կիրականացվեն: Մենք դա կշարունակենք առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների հետ համաձայնությամբ: Կանոնավոր ավիաչվերթների վերականգնումն, առաջին հերթին, կախված է մնացած աշխարհի համաճարակային վիճակից: Մենք ամենաշատն ենք ուզում, որպեսզի չվերթները վերականգնվեն, սակայն այսօր առաջնայինն առողջությունն է: Մենք հավանաբար, կանոնավոր չվերթների ամբողջությամբ վերականգնումը կհետաձգենք մինչև հուլիսի վերջը»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: