Նաթիա Թուրնավա. Համավարակի հետ կապված սահմանափակումները գործարկել ենք ճիշտ պահին և հենց այդ պատճառով մեր էկոնոմիկան զարգանում է
Նաթիա Թուրնավա. Համավարակի հետ կապված սահմանափակումները գործարկել ենք ճիշտ պահին և հենց այդ պատճառով մեր էկոնոմիկան զարգանում է

Համավարակի հետ կապված սահմանափակումները գործարկել ենք ճիշտ պահին և հենց այդ պատճառով մեր էկոնոմիկան զարգանում է,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Ծալենջիխայում՝ գազիֆիկացման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումից հետո:

«Մենք գործարկել ենք սահմանափակումներ բացարձակապես ճիշտ պահին, համավարակի սկզբին, երբ ոչ Վրաստանում և ոչ էլ աշխարհում ոչ ոք չգիտեր ինչպես ճիշտ արձագանքել համավարակին, թեստավորումը դեռ այն մակարդակով չէր, դեռևս հայտնի չէր բուժման մեթոդաբանությունը և այն, թե ինչպես պետք է աշխարհը կառավարեր վարակը:

Այն ժամանակ յուրաքանչյուր դեպք ավելի մեծ ցնցում էր և վտանգ, քան այսօր 10 դեպքն է: Այստեղից ելնելով, մենք գործարկել ենք սահմանափակումներ, երբ անհրաժեշտ էր, որ պատրաստվեինք: Դրանով խնայել ենք սահմանափակումները: Այսօր հենց այն պատճառով է զարգանում մեր էկոնոմիկան և սկսել է առողջանալ, որ մենք առաջին երկու-երեք ամիսներին ձեռնարկել ենք խիստ սահմանափակումներ: Այլ դեպքում, մենք չէինք կարողանա խոսել էկոնոմիկայի վերականգնման մասին և այն, որ էկոնոմիկան զարգանում է, խոսում են թվերը»,- հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: