Նաթիա Թուրնավա. Ընդդիմությանը խոսելու տեղիք չենք տվել, չկարողացան հասնել իրենց նպատակին
Նաթիա Թուրնավա. Ընդդիմությանը խոսելու տեղիք չենք տվել, չկարողացան հասնել իրենց նպատակին

Ընդդիմությանը խոսելու տեղիք չենք տվել, չկարողացան հասնել իրենց նպատակին,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ կառավարության վարչությունում ացնակցված մամո ասուլիսին:

Նախարարը պատասխանել է հակաճգնաժամային տնտեսական ծրագրի մասին ընդդիմության մի մասի կողմից քննադատության վերաբերյալ հնչեցված հարցին:

«Այն փաստը, որ մենք օգնում ենք ոչ միայն պաշտոնական աշխատողներին, այլև՝ ինքնազբաղվածներին, մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ մեր ծրագիրը համընդհանուր է և ոչ մի կատեգորիա դուրս չի մնա: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նրանց խոսելու տեղիք չտվեցինք, չկարողացան հասնել իրենց նպատակին»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: