Նաթիա Թուրնավա. Բյուջեի նախագիծը արտացոլում է երկու հիմնական ուղղություն, հոգալ քաղաքացու և էկոնոմիկայի մասին
Նաթիա Թուրնավա. Բյուջեի նախագիծը արտացոլում է երկու հիմնական ուղղություն, հոգալ քաղաքացու և էկոնոմիկայի մասին

Բյուջեի նախագիծը, որը ներկայացված է խորհրդարանում, արտացոլում է երկու հիմնական ուղղություն, դրանք են՝ հոգալ քաղաքացու և էկոնոմիկայի մասին, որը շատ հրատապ կլինի հետհամավարակի ժամանակաշրջանում,- այս մասին հայտարարել է Նաթիա Թուրնավան՝ 2021 թվականի բյուջեի նախագծի գնահատման ժամանակ:

Նախարարի խոսքով, սա 1 400 000 000 լարիի հակաճգնաժամային բյուջե է և, չնայած ռեսուրսների այն մեծագույն ծախսերին, որն անհրաժեշտ է համավարակի դեմ պայքարին, կառավարությունը կատարել է պարտականությունները և խոստումները:

«Սա արտացոլել ենք այս բյուջեի նախագծում – այդ թվում, ավելանում է ուսուցիչների աշխատավարձը, ներդրվում է թոշակառուների կենսաթոշակների ինդեքսավորման մեխանիզմը և ավելանում կենսաթոշակը, ինչպես նաև ձեռներեցության, փոքր բիզնեսին աջակցության ուղղությամբ կա բավականին ծավալուն բյուջե – միայն մեր նախարարության շրջանակներում «Արտադրիր Վրաստանում» և այլ նման ծրագրերի համար արտացոլված է ավելի քան 150 միլիոն լարի և այս բյուջեն աստիճանաբար կապահովի մեր երկրի և էկոնոմիկայի առողջացումը կթեթևացնի մարդկանց կրած վնասը»,- նշել է էկոնոմիկայի նախարարը: