Նաթիա Թուրնավա. Բոլորը գիտեն, որ «Քարթու հիմնադրամն» իրականացրել է հսկայական բարեգործություն
Նաթիա Թուրնավա. Բոլորը գիտեն, որ «Քարթու հիմնադրամն» իրականացրել է հսկայական բարեգործություն

Շատ եմ խնդրում, մութ սենյակում սև կատու մի փնտրեք, զբաղվենք գործով,- այսպես է պատասխանել էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հարցին, որը վերաբերում էր «Քարթու հիմնադրամի» կողմից ձիարշավարանի տարածքը գնելուն: Ըստ հարցի, ընդդիմությունն այդ փաստը որակում է փողերի լվացում:

Ինչպես նշել է Նաթիա Թուրնավան, բոլորը քաջատեղյակ են, որ Բիձինա Իվանիշգիլին և նրա բաժանորդները «Քարթու հիմնադրամի» միակ հանգանակողներն են և իրականացրել են հսկայական բարեգործություն:

Նրա խոսքով, այդ գումարը կազմում է ավելի քան երեք միալարդ, որը հաստատված է միջազգային աուդիտով:

«Բարեկամներ, երբեմն լուրջ հարցեր ուղղեք ինձ: Խոսվում է այն մասին, որ իբր «Քարթու հիմնադրամը» չգիտես որտեղից ունի դրամական միջոցներ: Բոլորը լավ գիտեն, որ Բիձինա Իվանիշվիլին և  նրա բաժանորդները «Քարթու հիմնադրամի» միակ հանգանակողներն են: Նրանք իրականացրել են հսկայական բարեգործություն, ավելի քան 3 միլիարդ, որը հաստատված է միջազգային աուդիտով: Այդ մասով որևէ հարց չունե՞ք: Բարի, շատ լավ: Ուրեմն շատ եմ խնդրում, մութ սենյակում սև կատու մի փնտրեք, զբաղվենք գործով»,- նշել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: