Նաթիա Մեզվրիշվիլի.  Կորոնավիրուսից ապաքինված մարդկանց տեսանկյունից այսօրվա դրությամբ պահպանում ենք դրական դինամիկա
Նաթիա Մեզվրիշվիլի. Կորոնավիրուսից ապաքինված մարդկանց տեսանկյունից այսօրվա դրությամբ պահպանում ենք դրական դինամիկա

Ապաքինված մարդկանց թվի ավելացման տեսանկյունից պահպանում ենք դրական դինամիկա, վերջին 24 ժամում ապաքինվել է 2906 անձ, – այս մասինհայտարարել է Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Մեզվրիշվիլին խոսել է կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության տվյալների և վերջին 24 ժամվա ընթացքում կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների մասին:

«Այսօրվա դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է 1 696 նոր հաստատված դեպք: Վարակման առաջին դեպքից ի վեր երկրում արձանագրված կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 37 263 է:

Ինչպես նշվել է երեկվա ճեպազրույցում, մենք լավատեսական սպասումներ ունեինք վերականգնված մարդկանց աճի տեսանկյունից, և այս առումով մենք շարունակում ենք պահպանել դրական դինամիկա: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2 906 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 19 810-ի:

Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունենք նաև մահվան դեպքեր: 12 մարդ է զոհվել, չորսը՝ Թբիլիսիում, հինգը՝ Աջարիայում, երկուսը՝ Իմերեթիում, մեկը՝ Շիդա Քարթլիում: 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր մենք ունենք ընդհանուր մահվան 285 դեպք», – հայտարարել է Մեզվրիշվիլին:

Նրա փոխանցմամբ, այսօր հայտնաբերված 1 696 դեպքերից ըստ մայրաքաղաքի և մարզերի, ցուցանիշները հետևյալն են. Թբիլիսիում հայտնաբերվել է 683 դեպք, Աջարիայում՝ 437, Իմերեթիում՝ 313, Քվեմո Քարթլիում՝ 117, Շիդա Քարթլիում՝ 59, Գուրիայում՝ 18, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 60 դեպք, Կախեթիում`19, Մցխեթա-Մթիանեթիում` 1, Սամցխե-Ջավախեթիում`34, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում` 11:

Այս փուլում ակտիվ վարակված դեպքերը 17 142 են: Հիվանդանոցներում բուժվում է 4 200 հիվանդ, այդ թվում՝ 2 092-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 711-ը՝ Աջարիայում: Մենք ունենք 490 ծանր հիվանդ, այդ թվում՝ 228-ը Թբիլիսիում և 80-ը՝ Աջարիայում: Նրանցից 121-ը միացված է արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 52-ը Թբիլիսիում և 39-ը՝ Աջարիայում: Կովիդ-հյուրանոցում գտնվում է 2 324 մարդ, այդ թվում` 806 -ը Աջարիայում և 1 212-ը`Թբիլիսիում: Կլինիկական կառավարման նոր մոդելի համաձայն՝ բնակարանային բուժում է ստանում 10 618 մարդ:

Կարանտինային տարածքում ունենք 3 070 մարդ, այդ թվում 593-ը Թբիլիսիում և 1 435-ը՝ Աջարիայում:

Հոկտեմբերի 6-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սահմանից տեղափոխվել է 10 026 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է 29 387 մարդ, որոնցից 3643-ը՝ Թբիլիսիում, 11740-ը ՝ Աջարիայում և 3972-ը՝ Իմերեթիում, – հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին: